Ճիշտ եմ հասկանու՞մ, որ ՔՊ -ն և «կոմպանիան» այնքան են սպառել ու սնանկացրել քաղաքականության մեթոդներն ու կանոնները և անտեսման ռեժիմ են մտցրել իշխանության ու պաշտոնատար անձի էթիկան, սահմանափակումները, որ փրկօղակ են որոշել գտնել տղայական «պանյատների» մեջ:
Էս որոշումն ընդունելուց ու սրան անցնելուց գոնե հիշու՞մ են, որ իրենց առաջնորդի անունը Նիկոլ է, ազգանունը՝ Փաշինյան, ու էդ անուն-ազգանունը կենսագրություն ունի, ու էդ «պանյատներով», մեղմ ասած, ոչ շատ առաքինի:
Գաղջ մթնոլորտը նախկինում ձևավորում, ուռճացնում և օգտագործում էին ներկաները: Հիմա ներկաները կրկին ձևավորում են գաղջ մթնոլորտ և դժգոհում իրենց ձևավորած գաղջ մթնոլորտը իրենց սիստեմատիկ ցույց տալու մեթոդներից:
P.S. Տեղի ունեցողը իշխանության քաղաքականությամբ ու քաղաքական մեթոդներով այլևս պաշտպանվելու և արդարանալու անկարողության ցուցիչ է:
Վլադիմիր Մարտիրոսյան